1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ակցիաներն ու հանրահավաքները որոշ դեպքերում անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը. Դավիթ Հարությունյան

Ակցիաներն ու հանրահավաքները որոշ դեպքերում անցնում են խաղաղ լինելու 
սահմանագիծը. Դավիթ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը գտնում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հրավիրված քաղաքական ակցիաներն ու հանրահավաքները որոշ դեպքերում անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը: «Չեմ կիսում կարծիքը, երբ տեղի ունեցող ցույցերն անվանվում են խաղաղ, առանց զենքի ցույցեր: Կարծում եմ՝ այդ հանրահավաքը որոշ դեպքերում անցնում է խաղաղ լինելու սահմանագիծը: Ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին: Կան խաղաղ, զենքով, բռնությամբ ուղղորդվող, կարգը խախտող, չխախտող և այլ իրավական բնութագրումներ: Հիմա շատ նորմալ եմ համարում, որ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հարությունյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իր գլխավորած գերատեսչությունը չի արձագանքում վերջին օրերին Երևանում տեղի ունեցող իրադարձություններին՝ Հարությունյանն ասաց, որ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, խնդիրը Արդարադատության նախարարության գնահատման ոլորտում չէ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]