Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միգել Դիաս-Կանելը Ռաուլ Կաստրոյին փոխարինեց Կուբայի Պետխորհրդի նախագահի պաշտոնում

Միգել Դիաս-Կանելը Ռաուլ Կաստրոյին փոխարինեց Կուբայի Պետխորհրդի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգել Դիաս-Կանելն ընտրվել Է Կուբայի Պետական խորհրդի նախագահ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարվել Է Ժողովրդական իշխանության ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) նիստում, որն ապրիլի 19-ին տեղի Է ունենում Հավանայի Համագումարների պալատում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պետության բարձրագույն պաշտոնում 57-ամյա Միգել Դիաս-Կանելը փոխարինել Է 86-ամյա Ռաուլ Կաստրոյին, որն այդ պաշտոնն զբաղեցնում Էր 2008 թվականից: Նիստի տեքստային հեռարձակումն իրականացնում Է Cubadebate ինտերնետ-պորտալը:

Ավելի վաղ Դիաս-Կանելն զբաղեցնում Էր Պետխորհրդի առաջին փոխնախագահի պաշտոնը: Ապրիլի 18-ին խորհրդարանական նստաշրջանի ընթացքում նրա թեկնածությունը պաշտոնապես առաջադրվել Էր այդ պաշտոնում, եւ կայացել Էր պատգամավորների քվեարկությունը:

Դրա արդյունքները հայտարարվել են ապրիլի 19-ին՝ նստաշրջանի երկրորդ օրվա ընթացքում: Կուբայի օրենսդրության համաձայն, Պետխորհրդի ղեկավարն ընտրվում Է խորհրդարանի նստաշրջանի ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am