Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վաղաժամ ընտրությունների առաջարկը թուրքական մեջլիսում քննարկվելու է շաբաթվա վերջին

Վաղաժամ ընտրությունների առաջարկը թուրքական մեջլիսում քննարկվելու է շաբաթվա 
վերջին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում վաղաժամ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ «Արդարություն և զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունների առաջարկը մեջլիսում կքննարկվի շաբաթվա վերջին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken  պարբերականը:

Կուսակցությունների առաջարկը ապրիլի 20-ին քննարկվելու է Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում, իսկ շաբաթվա վերջին՝ գլխավոր խորհրդում:

Թուրքիայում 2018 թվականի հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:Այս մասին ապրիլի 18-ին  «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի նախագահն իր խոսքում նշել է, թե 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձը ցույց է տվել գործող համակարգից անմիջապես նախագահական համակարգի անցնելու անհրաժեշտությունը: Թուրքիայում 2017 թվականի ապրիլին իրականացված սահմանադրական հանրաքվեի արդյունքներով երկիրն առաջիկա ընտրություններից հետո անցում էր կատարելու նախագահական կառավարման համակարգի: Ընտրությունների անցկացումը նախատեսված էր 2019 թվականի նոյեմբերին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]