Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը

Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ 
համաձայնագրի վավերացումը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան  բարեկամական խմբի ղեկավար, Սաեյմայում Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի զեկուցող Սերգեյ Պոտապկինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացումը: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սերգեյ Պոտապկինին եւ Սաեյմայի բոլոր խմբակցությունների պատգամավորներին՝ հույս հայտնելով, որ փաստաթղթի վավերացումը նոր էջ կբացի հայ-լատվիական հարաբերություններում, ինչպես նաեւ կնպաստի Հայաստանի ու Եվրամիության եւ նրա անդամ երկրների միջեւ կապերի առավել զարգացմանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]