Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ Գլխավոր շտաբի ղեկավարը Իլհամ Ալիեւի հետ քննարկել Է ռազմատեխնիկական համագործակցությունը

ՌԴ Գլխավոր շտաբի ղեկավարը Իլհամ Ալիեւի հետ քննարկել Է ռազմատեխնիկական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ապրիլի 19-ին Բաքվում քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել Էր, որ ՌԴ գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովն աշխատանքային այցով ժամանել Է Բաքու, որտեղ պլանավորում Է հանդիպել ՆԱՏՕ-ի միավորված զինուժերի գլխավոր հրամանատար Կերտիս Սկապարոտիի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, կարծիքներ են փոխանակվել փոխշահավետ համագործակցության շուրջ»,-ասված Է հաղորդագրության մեջ: Գերասիմովը «շնորհակալություն Է հայտնել Ադրբեջանի նախագահին Բաքվում ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբների ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար»: «Ալիեւը հայտարարել Է, որ Բաքվում կայանալիք հանդիպումը վստահության նշան Է երկրի նկատմամբ: Ադրբեջանի ղեկավարը նաեւ հույս Է հայտնել, որ հանդիպումը կծառայի միջազգային անվտանգության ամրապնդմանը»,- նշվում Է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]