Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի ղեկավարության կողմից հիվանդագին երևակայությամբ նենգափոխվում է ամեն ինչ. Շավարշ Քոչարյան

Ադրբեջանի ղեկավարության կողմից հիվանդագին երևակայությամբ նենգափոխվում է 
ամեն ինչ. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուտով կլրանա հարյուր տարի, ինչ Օսմանյան կայսրության ռազմական աջակցության շնորհիվ աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ ի հայտ եկավ երկրորդ թուրքական պետությունը՝ Ադրբեջան անվանումով: Տարօրինակ կերպով այդ պետությունը չի հիշում՝ ինչ է եղել ընդամենը երեկ, բայց «հիշում է», թե ինչ է եղել դարեր առաջ՝ մինչ իր ի հայտ գալը: Այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին:  

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունն առ այն, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է:

- Ադրբեջանի ղեկավարի ասածը կիսաճշմարտություն է, քանի որ խնդիրը պետք է կարգավորվի թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն որևէ առնչություն չունի Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ:

Ադրբեջանի նախագահը ձևացնում է, թե իբր մոռացել է, որ որպես բանակցությունների հիմք ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փաստաթուղթը, համաձայն որի՝ Արցախի կարգավիճակը որոշվում է Արցախի ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:

Ադրբեջանի նախագահի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մտացածին որակումների լավագույն պատասխանը ազատ, անկախ, ժողովրդավարության ամրապնդման ուղիով ընթացող Արցախն է՝ իր ակտիվ քաղաքացիական հասարակությամբ:

 -Ադրբեջանի նախագահը հերթական անգամ Հայաստանը և Արցախը ներկայացրել է որպես ադրբեջանական պատմական հողեր: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք:

- Շուտով կլրանա հարյուր տարի, ինչ Օսմանյան կայսրության ռազմական աջակցության շնորհիվ աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ ի հայտ եկավ երկրորդ թուրքական պետությունը՝ Ադրբեջան անվանումով: Տարօրինակ կերպով այդ պետությունը չի հիշում՝ ինչ է եղել ընդամենը երեկ, բայց «հիշում է», թե ինչ է եղել դարեր առաջ՝ մինչ իր ի հայտ գալը:

Ադրբեջանի ղեկավարության կողմից հիվանդագին երևակայությամբ անտեսվում կամ նենգափոխվում է ամեն ինչ. միջազգային իրավունքը, ներառյալ՝ ՄԱԿ Կանոնադրությունը, միջնորդների ջանքերը, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունները, պատմությունը՝ սկսած անտիկ ժամանակաշրջանից մինչև մեր օրերը, ներառյալ՝ Ստրաբոնի, Պլուտարքոսի և այլ անտիկ հեղինակների աշխատությունները:

Տվյալ հայտարարությունն ուղղված է, առաջին հերթին, Ադրբեջանի ներքին լսարանին` բնիկ ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնի ուծացման քաղաքականությունն արդարացնելու, ինչպես նաև երկրում հաստատված ավտորիտար ժառանգական ռեժիմը որպես ժողովրդավարության նվաճում հրամցնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]