Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դողու Փերինչեքը Թուրքիայում վաղաժամ ընտրությունների նշանակումը համարում է իշխանությունների վախի արդյունք

Դողու Փերինչեքը Թուրքիայում վաղաժամ ընտրությունների նշանակումը համարում է 
իշխանությունների վախի արդյունք

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գործող «Հայրենիք» կուսակցության (Vatan partisi) նախագահ, ազգայնական գործիչ Դողու Փերինչեքն անդրադառնալով Թուրքիայում վաղաժամ նախագահական և խորհրդարանական ընտրությունների նշանակմանը նշել է, որ իշխանություններն այդ քայլին գնացել են վախից դրդված: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը: 

Փերինչեքը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին արտահերթ նախագահական ընտրությունների նշանակմամբ խախտում են երկրի սահմանադրությունը և սահմանադրությունը վերացնելու փորձ են կատարում: 

«Նրանք վախի մեջ են, ինչի՞  համար է այս աստիճան սարսափը: Նրանք երկուսն էլ կարող էին ընտրությունների ամսաթվի մասին հայտարարություն կատարել, սակայն այս դեպքում, երբ երկուսով գլուխ գլխի տալով հայտարարեցին այդ մասին սա հեղաշրջում է: Նրանք փորձում են վերացնել սահմանադրությունը: Օրենքը շրջանցելով սահմանադրությունն արհամարհելը հեղաշրջում է: Խորհրդարանը պետք է չհաստատի այդ որոշումը»,- նշել է Դողու Փերինչեքը:

 Փերինչեքը հավելել է նաև, որ ԱՇԿ-ն հասկանալով, որ այլևս վերանում է քաղաքական ասպարեզից փորձում է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ համագործակցելով պահպանել իր գոյությունը: 

«ԱՇԿ-ն հասկանալով, որ քաղաքական դաշտից վերջնականապես ջնջվում է, փորձում է իշխող կուսակցության հետևից «քարշ գալով»  պահպանել իր գոյությունը»,-ասել է Փերինչեքը: 

Թուրքիայում 2018 թվականի հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:

Այս մասին ապրիլի 18-ին  «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահն իր խոսքում նշել է, թե 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձը ցույց է տվել գործող համակարգից անմիջապես նախագահական համակարգի անցնելու անհրաժեշտությունը:

Թուրքիայում 2017 թվականի ապրիլին իրականացված սահմանադրական հանրաքվեի արդյունքներով երկիրն առաջիկա ընտրություններից հետո անցում էր կատարելու նախագահական կառավարման համակարգի: Ընտրությունների անցկացումը նախատեսված էր 2019 թվականի նոյեմբերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]