Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռազմական չեզոքությունը Սերբիային չի խանգարում զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Վուչիչ

Ռազմական չեզոքությունը Սերբիային չի խանգարում զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Վուչիչ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգրադի ռազմական չեզոքությունը Սերբիայի համար խոչընդոտ չԷ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացման հարցում: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 19-ին այս մասին հայտարարել Է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պաոլո Ալլիի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահ Վուչիչն Ալլիի հետ զրույցի ժամանակ նշել Է, որ Սերբիայի չեզոքության հաստատակամ դիրքորոշումը խոչընդոտ չԷ ՆԱՏՕ-ի հետ համագործակացության զարգացման համար եւ գործում Է տարածաշրջանային կայունության ամրապնդման շահերի օգտին: Սերբիայի նախագահն ընդգծել Է KFOR-ի (Կոսովոյի համար ուժերի) նշանակությունը Կոսովոյում եւ Մետոքիայում սերբ ժողովրդի անվտանգության ապահովման գործում»,- ասված Է հայտարարության մեջ, որը տարածել Է Սերբիայի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցներն արձանագրել են Սերբիայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ բարձր մակարդակի ինտենսիվ երկխոսության առկայությունը: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պաոլո Ալլին հայտարարել Է, որ «ՆԱՏՕ-ն հարգում Է ռազմականորեն չեզոք լինելու եւ համագործակցությունն իր պահանջմունքների համաձայն որոշելու Սերբիայի դիրքորոշումը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]