Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գերմանիան իսպառ վաճառել Է Մարքսի պատկերով զրո եվրո արժողությամբ թղթադրամների ամբողջ տպաքանակը

Գերմանիան իսպառ վաճառել Է Մարքսի պատկերով զրո եվրո արժողությամբ թղթադրամների ամբողջ տպաքանակը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում թողարկված՝ Կառլ Մարքսի պատկերով զրո եվրո անվանական արժեքով հուշանվերային թղթադրամների առաջին տպաքանակը՝ 5 հազար օրինակի չափով, լիովին վաճառվել Է ամբողջ աշխարհի գնորդներին, յուրաքանչյուր թղթադրամ վաճառվել Է երեք եվրոյով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Abendzeitung թերթը:

Տրիր քաղաքում զբոսաշրջության ոլորտում շուկայավարությամբ զբաղվող ընկերությունը մարտ ամսին թողարկել Է Մարքսի նկարով հուշանվերային թղթադրամներ՝ գերմանացի փիլիսոփայի ծննդյան 200-ամյակի առթիվ, որը կնշեն մայիսի 5-ին: «Դրանք (թղթադրամները) տարածվել են ամբողջ աշխարհում՝ մինչեւ Հարավային Ամերիկա եւ Ավստրալիա»,- dpa գործակալությանը հայտնել Է զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչը: Հուշանվերային թղթադրամների հաջողության ալիքին ապրիլի վերջին պլանավորվում Է տպագրել նոր տպաքանակ՝ արդեն 20 հազար օրինակի չափով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]