Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«ԲելՏԱ»-ն նշում է իր 100-ամյակը. Մինսկում կայացել է հատուկ թողարկված նամականիշի մարումը

«ԲելՏԱ»-ն նշում է իր 100-ամյակը. Մինսկում կայացել է հատուկ թողարկված 
նամականիշի մարումը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԲելՏԱ» բելառուսական հեռագրային գործակալության 100-ամյակի առթիվ Մինսկում կայացել է հատուկ թողարկված նամականիշի մարումը: Նամականիշը մարել են «ԲելՏԱ» գործակալության գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչը, մի շարք գերատեսչությունների, գործակալությունների ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բելառուսի կապի և տեղեկատվության նախարարության կողմից թողարկված հատուկ նամականիշն ունի հետևյալ խորագիրը՝ « Բելառուսի հեռագրական գործակալության100 տարին» («100 гадоў Беларускаму тэлеграфнаму агенцтву»): Նամականիշը թողարկվել է 12 հազար օրինակով:

Ինչպես նշել է Կապի և տեղեկատվության նախարարի տեղակալ Պավել Լյոգկին, Բելառուսական հեռագրական գործակալությունը ոչ միայն մեծ պատմություն է, ոչ միայն հզոր ներկա է, այլև ապագայի ձգտում է:

«Մենք, անկեղծ հույս ունենք, որ գործակալությունը ոչ միայն կպահպանի իր առաջատար դիրքերը, այլև դրանք նշանակալի ձևով կամրապնդի: Կյանքը տեղում չի կանգնում: Ի հայտ են գալիս նոր տեխնոլոգիաներ, գալիս են նոր մարդիկ, և մենք մեզ վստահ ենք զգում այն իմաստով, որ գործակալությունը հետևում է ժամանակակից մոտեցումներին»,-ասել է նա:

«ԲելՏԱ»-ն Բելառուսի Հանրապետությունում ամենախոշոր տեղեկատվական գործակալությունն է։ Այն ստեղծվել է 1918 թվականի դեկտեմբերի 23-ին, երբ Մինսկում բացվել է Ռուսաստանյան հեռագրական գործակալության բելառուսական մասնաճյուղը՝ ԲելՕտՌՈՍՏԱ-ն։ Գործակալությունը նորություններ է հրապարկում բելոռուսերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

«Արմենպրես»-ը սերտորեն համագործակցում է «ԲելՏԱ»-ի հետ: Երկու գործակալությունների միջև ստորագրվել է հուշագիր: Հուշագրի ստորագրման միջոցով և՛ «Արմենպրես»-ի, և՛ «ԲելՏԱ»-ի համար իրական քայլ է արվում տեղեկատվության և նյութերի փոխանակման առումով։ «ԲելՏԱ»-ն երկկողմ գործակցության պայմանագրեր ունի աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալության հետ, Գործընկերների թվում են ՏԱՍՍ-ը, «Ռոյթերս»-ը, «Սինխուա»-ն, «ԻՐՆԱ»-ն, «ՄԵՆԱ»-ն, «ԲՏԱ»-ն, «Ազերպրես»-ը, «Կազինֆորմ»-ը, շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղեկությունների եւ լուսանկարների փոխանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]