1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դամասկոսի մերձակա Դումեյրից սկսվել Է «Ջեյշ ալ Իսլամի» զինյալների դուրսբերումը

Դամասկոսի մերձակա Դումեյրից սկսվել Է «Ջեյշ ալ Իսլամի» զինյալների դուրսբերումը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջեյշ ալ Իսլամ» ծայրահեղական խմբավորման զինյալների առաջին խմբերն իրենց ընտանիքների հետ ապրիլի 19-ին հեռացել են Դումեյր քաղաքից, որը գտնվում Է Դամասկոսից 50 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 19-ին հայտնել Է SANA գործակալությունը: Ըստ «Ջեյշ ալ Իսլամի» եւ սիրիական բանակի միջեւ ձեռք բերված համաձայնության՝ այդ բնակավայրից եւ դրա շրջակայքից դուրս կբերվի ավելի քան 5 հազար մարդ, այդ թվում՝ ավազակային խմբավորումների 1,5 հազար անդամ: Նրանք բոլորն ավտոբուսներով կմեկնեն Սիրիայի հյուսիս՝ Թուրքիային սահմանակից Ջարաբլուսի շրջան: Գործողության ավարտից հետո Դումեյրի նկատմամբ վերահսկողությունը կանցնի կառավարական զորքերին, որոնք կականազերծեն դրա փողոցները եւ պայմաններ կստեղծեն խաղաղ քաղաքացիների վերադարձի համար:

Ապրիլի 17-ին եւ 18-ին անձնատուր եղած զինյալները սիրիական բանակին են հանձնել ծանր եւ միջին սպառազինություն: SANA-ի տեղեկատվությամբ՝ շուրջ 60 զինյալներ հայտարարել են կառավարության դեմ զինված գործունեության դադարեցման մասին եւ որոշել են օգտվել համաներումից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]