1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՄԻՊ ներկայացուցիչները շարունակում են աշխատանքը Ոստիկանության բաժիններում

ՄԻՊ ներկայացուցիչները շարունակում են աշխատանքը Ոստիկանության բաժիններում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ստեղծված աշխատանքային բոլոր խմբերը գտնվում են ՀՀ ոստիկանության բաժիններում։ Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին, նրանց նկատմամբ վերաբերմունքին, փաստաբանի և մյուս իրավունքների երաշխավորմանը: Ստուգվում են մատյանները, տեղի են ունենում առանձնազրույցներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Այս պահի դրությամբ բերման ենթարկված անձանցից որոշներն ազատ են արձակվել, այդ թվում՝ անչափահասներ։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից շարունակվում է աշխատանքը Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]