Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տիգրանակերտի ջրանցքում պեղումներ են իրականացվելու. Համլետ Պետրոսյան

Տիգրանակերտի ջրանցքում պեղումներ են իրականացվելու. Համլետ Պետրոսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա ընթացքում Տիգրանակերտի ջրանցքում նախատեսվում է իրականացնել հետազոտական աշխատանքներ: Այս մասին ասել է Տիգրանակերտ հնավայրի և շրջակայքի պեղման և ուսումնասիրման աշխատանքների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը՝ մանրամասնելով, որ նախատեսվում է նաև պեղումներ իրականացնել անտիկ դամբարանադաշտում։ Դրանք ենթադրում են նաև մագնիսական սկանավորում:

Անցած տարի Տիգրանակերտի պեղումները ընթացել են երկու հիմնական հատվածներում: «Այս պեղումները երևան բերեցին նյութեր, որոնք բավականին հետարքրքիր են և ներկայումս գտնվում են վերականգնման փուլում: Վերջնական պեղումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ 9-րդ դարի վերջերին Տիգրանակերտի եկեղեցին ավերվել է հիմնահատակ, և, ըստ էության, վաղ քրիստոնեական հրապարակը վեր է ածվել քոչվոր ցեղերի ժամանակավոր նստավայրի»,- նշել է Համլետ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ այն խիստ էական նշանակություն ունի Տիգրանակերտի հիմնադրման և մշակույթի վավերացման գործում: «Կարծում եմ՝ միջազգային գիտական հանրույթը պետք է փորձի մոտեցումներ մշակել, որը գիտական մտքի ազատ արտահայտման հնարավորություն կտա: Տիգրանակերտի փորձն արժանի է լայն հանրություններին ներկայացնելու»,- ավելացրել է Համլետ Պետրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]