Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրդողանը նախագահական ընտրություններում կին մրցակից կունենա. Աքշեները կառաջադրի իր թեկնածությունը

Էրդողանը նախագահական ընտրություններում կին մրցակից կունենա. Աքշեները 
կառաջադրի իր թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է երկրի արտահերթ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Աքշեների հայտարարությունն անմիջապես հաջորդեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, ով տեղեկացրեց, որ հունիսի 24-ին արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու:

«Ես հանրապետության նախագահի թեկնածու եմ: 100 հազար ստորագրությամբ առաջադրելու եմ նախագահի թեկնածությունս»,- հայտարարել է Աքշեները:

Նա համոզմունք է հայտնել, որ իր կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին և հաղթանակ է տոնելու:

Թուրքիայում 2018 թվականի հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Այս մասին «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահն իր խոսում նշել է, թե 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձը ցույց է տվել գործող համակարգից անմիջապես նախագահական համակարգի անցնելու անհրաժեշտությունը:

Թուրքիայում 2017 թվականի ապրիլին իրականացված սահմանադրական հանրաքվեի արդյունքներով երկիրն առաջիկա ընտրություններից հետո անցում էր կատարելու նախագահական կառավարման համակարգի: Ընտրությունների անցկացումը նախատեսված էր 2019 թվականի նոյեմբերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]