Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում իրավիճակը 
հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում ապրիլի 18-ին ժամը 17:00-ի դրությամբ իրավիճակը հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ե՛վ Հայաստանի սահմանին, և՛ Արցախի՝ Ադրբեջանի հետ շփման գծում իրավիճակը ներկայում հանգիստ է, կրակոցներ չկան: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Արցախի պաշտպանության բանակն ավելի վաղ հերքել էր ադրբեջանական կողմի հերթական սուտը: Տեղեկությունն այն մասին իբր ապրիլի 18-ին հայկական ուժերի կողմից Աղջաբեդիի շրջանի Գիյամեդդին գյուղի ուղղությամբ կրակ բացելու արդյունքում վիրավորում է ստացել 27-ամյա խաղաղ բնակիչ իրականությանը չի համապատասխանում: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]