Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնիան կօգնի Չինաստանին՝ լուծելու հասարակական զուգարանների խնդիրը

Ճապոնիան կօգնի Չինաստանին՝ լուծելու հասարակական զուգարանների խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան ՉԺՀ-ին տեխնիկական օգնություն Է առաջարկել հասարակական զուգարանների խնդիրը լուծելու հարցում, որը չինական իշխանությունները հայտարարել են անհետաձգելի: Ճապոնիայում զուգարանները, որոնք հանդերձված են Էլեկտրոնիկայով եւ այլ հարմարանքներով, ժամանակակից կենցաղային տեխնիկայի հրաշք են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ապրիլի 15-ին եւ 16-ին Պեկինում տեղի են ունեցել բարձր մակարդակի հանդիպումներ, որոնց ընթացքում երկու կողմերի պաշտոնական անձինք պարտավորություններ են ստանձնել տարբեր բնագավառներում կապերի բարելավման վերաբերյալ՝ Հյուսիսային Կորեայի խնդրի շուրջ համագործակցությունից մինչեւ գլոբալ մասշտաբով առեւտրական պատերազմը կանխելու միջոցներ, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում ենթակառուցվածքի զարգացման նախագծերում համագործակցության վերաբերյալ:

Սակայն, բացի դրանից, Պեկինում Ճապոնիայի դեպանությունը Չինաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններ Է վարում հասարակական զուգարանների խնդիրը լուծելու գործին մասնակցելու հարցի շուրջ: Ինչպես հաղորդում Է Nikkei Asian Review ճապոնական կայքը, Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, երկու այլ նախարարությունների հետ համագործակցությամբ, մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ նոր տիպի զուգարան ստեղծած Toto հետ կոնսուլտացիաներ Է վարում այն բանի շուրջ, թե ինչպես կարելի Է օգնել Չինաստանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]