Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում անցկացվեց «Մարմնակողմնորոշիչ թերապիա» հոգեթերապևտիկ ուղղության շնորհանդեսը

Երևանում անցկացվեց «Մարմնակողմնորոշիչ թերապիա» հոգեթերապևտիկ ուղղության 
շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնակողմնորոշիչ թերապիան անհատին հնարավորություն է տալիս ազատվել մարմնի պատյաններից՝ դրանով իսկ լուծելով բազմաթիվ հոգեբանական խնդիրներ, ապահովել անձնային աճ, բացահայտել և արթնացնել հսկայական էներգիա, ռեսուրսներ, վերգտնել ներդաշնակության, երջանկության և սիրո վիճակը:

«Մարմնակողմնորոշիչ թերապիա» ծրագրի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 18-ին «Մադաթյան»  հոգեբանական կենտրոնում:

«Երբ այցելուն գալիս է հոգեբանի մոտ և դժվարանում է բառերով արտահայտել իր խնդիրը, հոգեբանը մարմնակողմնորոշիչ թերապիայի միջոցով, այսինքն, նայելով այցելուի մարմնին, ախտորոշում  է այն, գնահատում մարմնի լարվածությունը: Այդ մկանային լարվածությունը փաստում է, որ անհատն ունի հուզական ապրումներ, որոնք չի արտահայտել, ինչն  էլ հանգեցրել է խնդիրների: Դրանք կարող են անգամ սոմատիկ հիվանդություններ առաջացնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց հոգեբանական կենտրոնի հոգեբան, մարմնակողմնորոշիչ հոգեթերապևտ Աննա Դարբինյանը:

Նա հավելեց, որ մարմնակողմնորոշիչ թերապիան ուղղված է  անհատի  խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանը:

Շնորհանդեսի մասնակիցներին ընդհանուր տեղեկություն տրվեց վերոնշյալ ուղղության մասին: Ցուցադրվեցին նաև մարմնակողմնորոշիչ թերապիայի մաս կազմող մի շարք վարժություններ, որոնց միջոցով  կարգավորվում է մարմնի այս կամ այն հատվածի խնդիրը:

Հոգեբանի խոսքով` հոգեթերապևտիկ ուղղությունը հնարավորություն կտա բարձրացնել մարդու ինքնագնահատականը, վերարժևորել կյանքը, փոխել  սկզբունքները: «Այն հրաշալի ծրագիր է  նաև հղի կանանց հետ աշխատելու համար, քանի որ նրանք կարող են առանց դեղորայքի տարբեր վարժությունների օգնությամբ  խուսափել լարվածությունից, ստրեսներից»,-եզրափակեց Դարբինյանը:

Ծրագիրը շարունակաբար կիրառվելու է «Մադաթյան» հոգեբանական կենտրոնում: 

Մարմնակողմնորոշիչ թերապիան (ՄԿԹ) հոգեթերապևտիկ ուղղություն է, արտ-թերապիայի ճյուղ, որն աշխատում է ոչ վերբալ եղանակով՝ մարմնի հետ կոնտակտի միջոցով: ՄԿԹ-ն բավական արդիական է և լայն կիրառություն ունի: Այն արևելյան վարժությունների, մարմնի հստակ դիրքերի և արևմտյան հոգեթերապևտիկ ուղղությունների համաձուլվածք է: Սա թերապիայի տեսակ է, երբ հոգեբանին դիմելով՝ աշխատանքները տարվում են մարմնի մակարդակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]