Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լոնդոնը պարտավորվել Է Սկրիպալի գործի վերաբերյալ Մոսկվայի հարցերին պատասխանել մինչեւ ապրիլի 23-ը

Լոնդոնը պարտավորվել Է Սկրիպալի գործի վերաբերյալ Մոսկվայի հարցերին 
պատասխանել մինչեւ ապրիլի 23-ը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնը պարտավորվում Է Սկրիպալի գործի վերաբերյալ Մոսկվայի հարցերին պատասխանել հարցումն ուղարկելու պահից տասնօրյա ժամանակամիջոցում, այսինքն՝ մինչեւ ապրիլի 23-ը ներառյալ: Այս մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Փիտեր Ուիլսոնը՝ կազմակերպության Գործադիր խորհրդի՝ Սոլսբերիի միջադեպին նվիրված արտահերթ նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ապրիլի 13-ին ՌԴ-ն Մեծ Բրիտանիային հարցերի ցուցակ Է հանձնել Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն,- ասել Է նա:- Մենք կպատասխանենք այնքան արագ, որքան դա հնարավոր Է, Կոնվենցիայով սահմանված 10 օրվա ընթացքում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]