Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գերմանիայի ոստիկանությունն ամենաընդգրկուն գործողությունն Է անցկացրել կազմակերպված հանցավորության դեմ

Գերմանիայի ոստիկանությունն ամենաընդգրկուն գործողությունն Է անցկացրել կազմակերպված հանցավորության դեմ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳԴՀ-ի ֆեդերալ ոստիկանությունը գերատեսչության գոյության ողջ ժամանակաշրջանում ամենախոշոր գործողությունն Է անցկացրել կազմակերպված հանցավորության դեմ, որի արդյունքում ձերբակալվել են 100-ից ավելի կասկածյալներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հայտնել Է Deutsche Welle հեռուստառադիոկայանը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին: Գործողությունը, որն անցկացվել Է ամբողջ երկրում, ուղղված Էր «մարդկանց անօրինական տեղափոխումների, հարկադրական մարմնավաճառության եւ սեռական շահագործման դեմ», ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկրամասի ոստիկանության Twitter-ում, երկրամաս, որտեղ անցկացվել են ամենաընդգրկուն խուզարկությունները:

Ընդհանուր առմամբ գործողության ընթացքում գործի Էին դրվել հազարից ավելի ոստիկաններ: Խուզարկություններն անցկացվել են 60 հասարակաց տներում եւ մերսման սրահներում:

Ոստիկանությունը կասկածում Է մի խմբավորման, որը, ինչպես ենթադրվում Է, Թաիլանդից մարմնավաճառությամբ զբաղվելու համար Գերմանիա Է տեղափոխել մի քանի հարյուր կանանց ու տրանսսեքսուալների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]