Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Ելք»-ի կողմից անցկացվող հավաքները որևէ արդյունք չեն ունենա». սոցիոլոգ  

«Ելք»-ի կողմից անցկացվող հավաքները որևէ արդյունք չեն ունենա». սոցիոլոգ

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գտնում է, որ «Ելք» խմբակցության կողմից արդեն մի քանի օր անցկացվող հավաքները ոչ մի արդյունքի չեն հանգելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն Ադիբեկյանը նշեց, որ Հայաստանում որոշումներ կայացնում է խորհրդարանը, և եթե այդ քաղաքական ուժը ցանկանում է երկրում որևէ բան փոխել, պետք է խորհրդարանում մեծամասնություն կազմի: «Այս ակցիաները դրսում ցույց են տալիս, որ մենք դեմոկրատական երկիր ենք: Միջազգային լրատվամիջոցներն իրենց հրապարակումները ևս այդ շրջանակներում են կատարել: Իսկ ինչ վերաբերում է արդյունքին, դրանք արդյունք չեն ունենալու»,-հավելեց նա:

Ադիբեկյանի խոսքով՝ երկրում բողոքի ալիքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև կազմակերպիչները չձանձրանան:  «Քաղաքական գործողությունները պետք է հաշվենկատ լինեն, ընդունված կանոնների համաձայն: Այդ քաղաքական ուժը որևէ կարգախոսով հանդես չի գալիս, որ մարդիկ հասկանան՝ ինչ նպատակով գնան պայքարելու»,-ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցներն արդեն մի քանի օր քայլերթ են անցկացնում Երևանի փողոցներով՝ փակելով կենտրոնական փողոցներն ու կաթվածահար անելով մայրաքաղաքի երթևեկությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]