Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սոցիոլոգը Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում կանխատեսելի էր համարում

Սոցիոլոգը Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում կանխատեսելի էր 
համարում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը Հայաստանում ապրիլի 17-ին անցկացված ընտրությունների արդյունքները կանխատեսելի է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Ադիբեկյանն ասաց, որ 100 փորձագետի շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանը Հայաստանի արտաքին քաղաքական դաշտին տեղյակ ամենահարմար քաղաքական դեմքն է: «Հարցվածների 60 տոկոսը որպես վարչապետ տեսնում էր Սերժ Սարգսյանին, 30 տոկոսը՝ ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանին, 10 տոկոսը՝ Կարեն Կարապետյանին»,-ասաց նա:

Հանրապետական կուսակցությունն ամենահզոր քաղաքական ուժն է Հայաստանում, որը կարող է թելադրել իր ղեկավարին ինչ դիրքավորում ընդունել քաղաքական դաշտում:  Սոցիոլոգի խոսքով՝ իրավիճակն այնպես փոխվեց, որ Սերժ Սարգսյանը քաղաքական նկատառումներից ելնելով համաձայնեց ստանձնել վարչապետի պաշտոնը:

«Հայաստանում մի միջավայր է ստեղծվել, որտեղ ամեն ինչի միակ մեղավորը Սերժ Սարգսյանն է: Այնպիսի տպավորություն է, որ երկրում միայն մի հոգի է որոշում կայացնում, և ամեն ինչի մեջ մեղավորը նա է: Իսկ դա այդպես չէ: Կարեն Կարապետյանը դեռ վարչապետության օրոք էր հայտարարում, որ ստեղծված իրավիճակից միասնաբար պետք է ելք փնտրել»,-ասաց նա:

Անդրադառնալով Արմեն Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրելու նպատակահարմարությանը՝ սոցիոլոգն ասաց, որ նա շփման բավական մեծ փորձառություն ունի, ինչը շատ կարևոր հատկանիշ է նախագահի համար: «Նա, որպես երկիրը ներկայացնող դեմք, բավական փորձառու է»,- հավելեց Ադիբեկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]