Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում ազատ արձակվեց բերման ենթարկված Արման Գևորգյանը

Գյումրիում ազատ արձակվեց բերման ենթարկված Արման Գևորգյանը

ԳՅՈՒՄՐԻ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ազատ արձակվեց բերման ենթարկված Արման Գևորգյանը: Նա ոստիկանություն էր տարվել Գյումրու Գարեգին Նժդեհի հրապարակից, երբ փորձել էր այլոց հետ փակել փողոցը:
Գյումրիում երիտասարդներն ապրիլի 18-ին եւս շարունակում են երթը: Նրանք Վարդանանց հրապարակից քայլերթով շարժվեցին Շիրակի մարզպետարան՝ նախ մարզպետարանի աստիճաններին նստացույց անելով, ապա փորձելով ներս մտնել մարզպետարան: Նշենք, որ մարզպետարանի մուտքը հսկվում էր ոստիկանության կողմից: Ավելի ուշ ակտիվիստները պահանջեցին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին ներքև իջնել: Մարզպետը հանդիպեց ցույցի մասնակիցներին՝ լսելով նրանց պահանջը՝ նախ ազատ արձակել Արման Գևորգյանին, բացառել ոստիկանության կողմից ուսանողների և երեխաների նկատմամբ ուժի կիրառումը, ապա ժողովրդի միջից հեռացնել քաղաքացիական հագուստով առանց տարբերանշանի ու թևկապի ոստիկաններին և երրորդ մարզպետարանի մուտքն ազատել քաղաքացիների համար:
«Ես հորդորում եմ երեխաներին քաղաքական խաղերի զոհ չդարձնել»,-նշեց Շիրակի մարզպետը: Քաղաքական ակտիվիստ Կարեն Պետրոսյանն էլ իր հերթին նշեց, որ առավոտյան իրենց կողմից հորդորվել է անչափահասներին չմասնակցել երթին: «Դա երեխաներն ու իրենց ծնողներն են որոշում»,-ավելացրեց Կարեն Պետրոսյանը: Ցուցարարների պահանջով մարզպետը հորդորեց՝ քաղաքացիական հագուստով ու առանց թևկապի ոստիկաններին լքել տարածքը և այն քաղաքացիների համար, ովքեր ունեն նախապես հանդիպման պայմանավորվածություն Շիրակի մարզպետարանում՝ թողնել մուտք գործել մարզպետարան։
Հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ Արման Գևորգյանն ազատ է արձակվել: 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am