Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիացուն երրորդ դեմքն են փոխպատվաստել

Ֆրանսիացուն երրորդ դեմքն են փոխպատվաստել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում միակ մարդը, որին դեմքի երկու փոխպատվաստում են կատարել, հավատում Է, որ շուտով ապաքինվելու Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆրանսիայի բնակիչ Ժերոմ Ամոնը տառապում Էր առաջին տիպի նեյրոֆիբրոմատոզով՝ գենետիկական հիվանդությամբ, որը հանգեցրել Էր դեմքին ուռուցքների զարգացման: 2010 թվականին նրան փոխպատվաստել են դոնորի դեմք, այդ թվում՝ կոպերն ու արցունքածորանները: Վիրաբույժ Լորեն Լանտիերիի պնդմամբ, որը կատարել Է վիրահատությունը, դեմքի այդքան մասեր առաջին անգամ Էին ենթակա փոխպատվաստման: 2015 թվականին Ամոնը մրսել Է եւ ընդունել հակաբիոտիկ, որն անհամատեղելի Է եղել իմունոդեպրեսանտների հետ, որոնք կանխում են փոխպատվաստի օտարումը: Սկսվել Է պատվաստված հյուսվածքների նեկրոզ, եւ 2017 թվականի նոյեմբերին ստիպված Էին դեմքը հեռացնել:

Նոր դոնորի որոնումները ձգձգվել են երկու ամիս: Այդ ամբողջ ժամանակ Ամոնը զրկված Էր տեսողությունից, լսողությունից եւ խոսելու կարողությունից: Նրան նոր դեմք են փոխպատվաստել 2018 թվականի հունվարին: Վիրահատությունը կրկին կատարել Է Լորեն Լանտիերին: Թեեւ արդեն երեք ամիս Է անցել, Ամոնը նախկինի պես չի կարողանում շարժել շրթունքները, իսկ փոխպատվաստված դեմքի մաշկը եւ դիմագծերը լիովին չեն համապատասխանում նրա գանգին: Չնայած դրան, նա չի կասկածում իր ապաքինվելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]