1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիդերլանդների ֆինանսների հարցերով պետքարտուղարը Հայոց ցեղասպանության տարելիցին կժամանի Հայաստան

Նիդերլանդների ֆինանսների հարցերով պետքարտուղարը Հայոց ցեղասպանության 
տարելիցին կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների ֆինանսների հարցերով պետքարտուղար Մենո Սնելը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է նիդերլանդական NLTimes-ը:

Այդ այցելությունն առաջինն է լինելու Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատի կողմից փետրվարի 22-ին Հայոց ցեղասպանության մասին երկու բանաձևերի ընդունումից հետո:  Բանաձևերից մեկը նախատեսում է, որ այսուհետ Նիդերլանդներից նախարար կամ պետքարտուղարը ամեն 5 տարին մեկ կայցելի Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին:

Նիդերլանդների խորհրդարանը 2018 թվականի փետրվարի 22-ին քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը: Առաջին բանաձևով վերահաստատվում է Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով պարտադրվելու է կառավարությանը նախարարի մակարդակով հինգ տարին մեկ անգամ ապրիլի 24-ին այցելել և հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]