Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տարեսկզբից զբոսաշրջությունը կես միլիարդ դոլար Է բերել Վրաստանին

Տարեսկզբից զբոսաշրջությունը կես միլիարդ դոլար Է բերել Վրաստանին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի երեք ամսվա ընթացքում զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը կազմել Է ավելի քան 0,5 միլիարդ դոլար, ինչը 31,3 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարվա առաջին եռամսյակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Imedi հեռուստաընկերությունը:

Միայն ընթացիկ տարվա մարտին զբոսաշրջությունից եկամուտն աճել Է մինչեւ 237 մլն դոլար, ինչն ամենաբարձր ցուցանիշն Է 2017 թվականի սեպտեմբերից հետո: Այսպիսին են վիճակագրական տվյալները, որոնք հիմնված են Վրաստանի Ազգային բանկի վերլուծական հաշվետվությունների վրա:

Ազգային բանկի տվյալներով՝ 2018 թվականի հունվար-մարտին զբոսաշրջությունից եկամուտը կազմել Է 561 մլն դոլար:

2017 թվականին երկիրն զբոսաշրջությունից ընդհանուր առմամբ ստացել Է 2,8 մլրդ դոլար, իսկ այս տարի փորձագետներն այդ ցուցանիշի ավելացում են սպասում մինչեւ 3 մլրդ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]