1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ում թերթաքարային նավթի հանույթը կաճի օրական մինչեւ 6,99 մլն բարել

ԱՄՆ-ում թերթաքարային նավթի հանույթը կաճի օրական մինչեւ 6,99 մլն բարել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ում թերթաքարային նավթի հանույթն ապրիլի համեմատությամբ կավելանա 125 հազար բարելով՝ օրական մինչեւ 6,99 միլիոն բարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր հաշվետվության մեջ գրել Է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության Էներգետիկական տեղեկատվության վարչությունը (EIA):

Հանույթի զգալի աճ Է կանխատեսվում յոթ նավթաբեր նահանգներից, որտեղ կենտրոնացած Է դժվարակորզ նավթի արդյունահանումը, երեքում, նշված Է հաշվետվության մեջ: Ամենազգալի աճն սպասվում Է Permian ավազանի նախագծերում, որտեղ ապրիլին թերթաքարային նավթի օրական միջին արտադրությունը պետք Է աճի 73 հազար բարելով՝ մինչեւ 3,18 միլիոն բարել:

Ավելի վաղ EIA-ն հայտնել Է, որ հունվարին ԱՄՆ-ում նավթի ընդհանուր հանույթը գերազանցել Է 70-ական թվականների ռեկորդը՝ անցնելով օրական 10,2 միլիոն բարելի նշագիծից: Գերատեսչությունն ակնկալում Է, որ 2018 թվականին ԱՄՆ-ում օրական հանույթը կհասնի 10,7 միլիոն բարելի՝ մեկ տարի առաջվա 9,3 միլիոն բարելի դիմաց, իսկ 2019 թվականին հանույթը կաճի մինչեւ 11,3 միլիոն բարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]