1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կաննի փառատոնի կազմակերպիչները հրապարակել են ժյուրիի ամբողջական կազմը՝ Քեյթ Բլանշեթի գլխավորությամբ

Կաննի փառատոնի կազմակերպիչները հրապարակել են ժյուրիի ամբողջական կազմը՝ Քեյթ Բլանշեթի գլխավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն եւ կանադացի ռեժիսոր Դենի Վիլնյովը ընդգրկվել են Կաննի 71-րդ փառատոնի ժյուրիի կազմում, որը գլխավորելու Է ավստրալացի կինոաստղ Քեյթ Բլանշեթը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 18-ին հայտարարել են ստուգատեսի կազմակերպիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ապրիլի 17-ին փառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն հայտնել Է, որ ժյուրիի կազմում ընդգրկվել Է ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւը: Ինչպես այժմ հայտարարվել Է, ժյուրիի կազմում, բացի Զվյագինցեւից, Սեյդուից եւ Վիլնյովից, նաեւ ընդգրկվել են ամերիկացի դերասանուհի Քրիսթեն Սթյուարթը, ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը, չինացի դերասան Չան Չենը, ամերիկացի սցենարիստ Ավա Դյուվերնեյը եւ Բուրունդիից երգչուհի Հաջա Նինը: «Հաշվի առնելով նորացված կազմով մրցույթը, որում տեղ են գտել դրան առաջին անգամ մասնակցող կինեմատոգրաֆիստներ, Կաննի առաջիկա փառատոնի՝ Քեյթ Բլանշեթի նախագահությամբ ժյուրի են հրավիրված հինգ կին եւ չորս տղամարդ, որոնք ներկայացնում են յոթ երկիր եւ հինգ մայր ցամաք»,-հայտնել են ստուգատեսի կազմակերպիչները:

Ինչպես ավելի վաղ պատմել Է Ֆրեմոն, կինոփառատոնի կազմակերպիչները, որոնք դիտել են ընդհանուր առմամբ 1906 լիամետրաժ ժապավեններ, հիմնական մրցույթի համար ընտրել են 18 ռեժիսորների աշխատանքներ: Կինոստուգատեսի պարգեւի համար պայքարում են այդ թվում՝ ռուսաստանցի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի «Ամառ» ֆիլմը, ֆրանսիացի վարպետ Ժան-Լյուկ Գոդորի «Կերպար եւ խոսք» կինոնկարը, իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադի վերջին աշխատանքը՝ «Բոլորը գիտեն» ժապավենը: Առաջին անգամ Լազուրե ափին Կաննի փառատոնն անցկացվել Է 1946 թվականին: Այս տարի այն անցկացվելու Է մայիսի 8-ից մինչեւ 19-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]