Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանի Միլլի մեջլիսում տեղի է ունենում Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը

Ադրբեջանի Միլլի մեջլիսում տեղի է ունենում Իլհամ Ալիևի երդմնակալության 
արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խորհրդարանում (Միլլի մեջլիս) ապրիլի 18-ին տեղի է ունենում Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ալիևի երդմնակալության արարողությանը մասնակցում են երկրի սահմանադրական դատարանի անդամներ, պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, նախագահի ընտանիքի անդամները:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ապրիլի 18-ին Ադրբեջանի գործող կառավարությունը հրաժարական է տալու և հայտարարվելու է կառավարության նոր կազմը:

Բաքվում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը վերածվել էր սկանդալի, երբ դիտորդները սկսել էին խոսել ընտրությունների ժամանակ թույլ տրված լայնածավալ խախտումների մասին:

Ալիևյան կլանի շահերը սպասարկող լրագրողների մի խումբ ոտքի էր կանգնել և բղավելով պահանջել իսկույն փոխել զեկույցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]