Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը կարող են հաշտության համաձայնագիր ստորագրել ԿԺԴՀ-ի հետ

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը կարող են հաշտության համաձայնագիր ստորագրել ԿԺԴՀ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը կարող են հաշտության համաձայնագիր ստորագրել ԿԺԴՀ-ի հետ այն դեպքում, եթե նա լիովին հրաժարվի իր միջուկային ծրագրից: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 18-ին հայտարարել Է Հարավային Կորեայի նախագահին առընթեր Ազգային անվտանգության վարչության պետ Չոն Ըյ Յոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա պատմել Է, որ ներկայում Սեուլը եւ Վաշինգտոնը «խորացված քննարկում» են անցկացնում ԿԺԴՀ-ի խնդրի լուծման տարբեր ուղիների, ինչպես նաեւ այն երաշխիքների շուրջ, որոնք կարող են տրվել Փհենյանին միջուկային ծրագրից նրա հրաժարվելու դիմաց:

Մարտի 29-ին Փհենյանի եւ Սեուլի ներկայացուցիչները պայմանավորվել են ապրիլի 27-ին երկու երկրների ղեկավարներ Կիմ Չեն Ընի եւ Մուն Չժե Ինի հանդիպում անցկացնել Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի սահմանի ապառազմականացված գոտում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 17-ին հայտարարել Է, որ բնավ չի առարկում ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ հաշտության համաձայնագրի ստորագրմանը: «Հյուսիսային Կորեայի եւ Հարավային Կորեայի ղեկավարների միջեւ շուտով կկայանա հանդիպում, եւ նրանք պլանավորում են քննարկել իրենց երկրների միջեւ պատերազմական վիճակի դադարեցման հնարավորությունը: Եվ ես հավանություն եմ տալիս դրան»,- նշել Է Թրամփը այն բանից անմիջապես հետո, երբ Պալմ Բիչում (Ֆլորիդայի նահանգ) սկսվել Է նրա հանդիպումը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]