Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մահացել Է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը

Մահացել Է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 17-ին 92 տարեկան հասակում Հյուսթոնի իր տանը մահացել Է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Hill-ը՝ վկայակոչելով ընտանիքի ներկայացուցչին:

ԱՄՆ-ի 41-րդ նախագահի կինը եւ 43-րդ նախագահի մայրը մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ հայտնվել Էր հիվանդանոցում թոքերի հիվանդության եւ սրտի անբավարարության պատճառով: Սակայն մահվանից ոչ շատ առաջ նա որոշել Էր հրաժարվել բժշկական օգնությունից եւ վերջին օրերն անցկացրել Է մերձավորների միջավայրում: Բարբարա Բուշը ծնվել Է 1925 թվականին: Տասնվեց տարեկանում նա ծանոթացել Է Ջորջ Բուշի հետ եւ 1945 թվակաին ամուսնացել նրա հետ. նրանք ամուսնացած Էին ավելի քան 70 տարի: Զույգն ունեցել Է վեց երեխա, այդ թվում՝ ԱՄՆ-ի ապագա նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը եւ Ֆլորիդայի 43-րդ նահանգապետ Ջեբ Բուշը: Բարբարա Բուշն ուներ տասնյոթ թոռ եւ յոթ ծոռ:

Բարբարա Բուշն ԱՄՆ-ի՝ ներկայում ապրող նախկին առաջին տիկիններից ամենատարեցն Էր:

Բուշ Կրտսերը հրապարակել Է հայտարարություն, որտեղ մորն անվանել Է «ցնցող առաջին տիկին եւ արտակարգ կին»:

Նա ընդգծել Է, որ Բարբարա Բուշը նպաստել Է, որ ԱՄՆ-ում միլիոնավոր մարդիկ կրթություն ստանան: Ամուսնու կառավարման տարիներին՝ 1989 – 1993 թվականներին, Բարբարա Բուշը վայելում Էր ամերիկացիների առանձնահատուկ սերը: Մի շարք հարցումների տվյալները, մասնավորապես, վկայում Էին, որ ժողովրդականությամբ նա երբեմն առաջ Էր անցնում Ջորջ Բուշ Ավագից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]