Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Գործարկվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարկվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը՝ www.primeminister.am հասցեով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այն բաղկացած է «Վարչապետ», «Աշխատակազմ», «Փաստաթղթեր», «Լրատվություն», «Կառավարություն» և «Հայաստան» բաժիններից և երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն:

Ազգային ժողովում բաց քվեարկությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Նրա օգտին կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ` 17:

Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները:

Ըստ Սահմանադրության՝ Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

Ապրիլի 9-ից Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգի: Նույն օրը երդվել ու պաշտոնը ստանձնել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը:

   




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ