Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Անցած տարվա ընթացքում ՌԴ-ն իր քաղաքացիներին ավելի քան 900 միլիոն ռուբլի է տվել՝ ի կատարումն ՄԻԵԴ որոշումների


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը 2017թ-ի ընթացքում ավելի քան 900 միլիոն ռուբլի է վճարել ՌԴ քաղաքացիներին՝ ի փոխհատուցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդ երկրի դեմ կայացված վճիռների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան:

«Միայն անցած տարվա ընթացքում մենք քաղաքացիներին վճարել ենք ավելի քան 900 միլիոն ռուբլի»,- ընդգծել է Մոսկալկովան:

Նա շեշտել է, որ հիմնականում որոշումները կայացվել են քրեական դատավարությանն առնչվող գործերով:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ