Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շվեդիայում բացվել Է ավտոմեքենաներ լիցքավորող առաջին ճանապարհը

Շվեդիայում բացվել Է ավտոմեքենաներ լիցքավորող առաջին ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայում բացվել Է Էլեկտրիֆիկացված առաջին ճանապարհը, որը լիցքավորում Է իր վրայով շարժվող Էլեկտրական փոխադրամիջոցների մարտկոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian-ը:

Ավտոմայրուղին Շվեդիայի մայրաքաղաքը կապում Է Ստոկհոլմ-Առլանդա օդանավակայանի հետ: Տեղամասի երկարությունը կազմում Է շուրջ 2 կիլոմետր:

Ճանապարհը բաժանված Է 50 մետր երկարությամբ սեկցիաների, դրանց հոսանք Է տրվում միայն այն ժամանակ, երբ փոխադրամիջոցը գտնվում Է դրանց վրա: Եթե ավտոմեքենան կանգ Է առնում, հոսանքն անջատվում Է: eRoadArlanda կոնսորցիումի գործադիր տնօրեն Հանս Զելլը պարզաբանում Է, որ մակերեւույթի վրա Էլեկտրականություն չկա, այն գտնվում Է հինգ-վեց սանտիմետր խորության վրա: Նույնիսկ եթե ճանապարհը ողողվի աղի ջրով, մակերեւույթի վրա Էլեկտրականության մակարդակը կկազմի 1 վոլտ: Ճանապարհով կարելի Է քայլել բոկոտն:

Նրա խոսքով՝ Շվեդիայում կան կես միլիոն կիլոմետր ձգվող ճանապարհներ, որոնցից 20 հազար կիլոմետրն ավտոմայրուղիներ են: Եթե դրանք Էլեկտրիֆիկացնեն, դա բավարար կլինի, քանի որ ավտոմայրուղիների միջեւ հեռավորությունը չի գերազանցում 45 կիլոմետրը, եւ Էլեկտրամոբիլները կարող են այն անցնել առանց լիցքավորման: Հավելենք, որ Շվեդիայի նպատակն Է՝ 2030 թվականին ազատվել ածխածնային վառելիքից ունեցած կախվածությունից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]