Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ջեյշ ալ Իսլամի» հազարից ավելի զինյալներ դուրս կբերվեն Դումեյրի շրջանից. SANA

«Ջեյշ ալ Իսլամի» հազարից ավելի զինյալներ դուրս կբերվեն Դումեյրի շրջանից. SANA

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը «Ջեյշ ալ Իսլամ» ծայրահեղական խմբավորման հետ համաձայնության Է հասել Դամասկոսից 50 կիլոմետր հյուսիս ընկած Դումեյրի շրջանից նրա կազմավորումների դուրսբերման շուրջ: Ինչպես հայտնել Է SANA գործակալությունը, պայմանավորվածության իրականացումն սկսվել Է ապրիլի 17-ին զինյալների կողմից ծանր ու միջին սպառազինությունների հանձնմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենը կապիտուլյացիայի պայմաններն ընդունել ու Դումեյրը լքելուն համաձայնել են «Ջեյշ ալ Իսլամի» հազարից ավելի անդամներ, որոնք կուղեւորվեն Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս: Շուրջ 60 զինյալներ հայտարարել են կառավարության դեմ զինված գործունեությունը դադարեցնելու մասին եւ որոշել են օգտվել համաներումից: Դումեյրը գտնվում Է Արեւելյան Կալյամուն տարածաշրջանից հարավ ընկած շրջանում, որտեղ դեռեւս պահպանվում են զինված խմբավորումների ամրակետերը:

Ապրիլի 13-ին ավարտվել Է Արեւելյան Ղութայի Դումա քաղաքից «Ջեյշ ալ Իսլամի» կազմավորումների անդամների ու նրանց հարազատների տարհանման գործողությունը: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Դամասկոսից 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այդ բնակավայրից դուրս Է եկել ավելի քան 41 հազար մարդ, իսկ ընդամենը Արեւելյան Ղութայի տարածաշրջանից՝ ավելի քան 165 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]