Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սթիվեն Սփիլբերգը դարձել Է առաջին ռեժիսորը, որի ֆիլմերն ավելի քան 10 մլրդ դոլար են հավաքել վարձույթում

Սթիվեն Սփիլբերգը դարձել Է առաջին ռեժիսորը, որի ֆիլմերն ավելի քան 10 մլրդ դոլար են հավաքել վարձույթում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սթիվեն Սփիլբերգն ամրապնդել Է առեւտրային առումով բոլոր ժամանակների ամենահաջողակ կինեմատոգրաֆիստի իր հռչակը՝ դառնալով առաջին ռեժիսորը, որի ֆիլմերի միագումար դրամական մուտքերը համաշխարհային վարձույթում հաղթահարել են 10 մլրդ դոլարի նշագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Wrap պորտալը:

Այդ ռեկորդի սահմանման գործում կարեւոր դեր Է խաղացել Սփիլբերգի վերջին՝ «Թող նախապատրաստվի առաջին խաղացողը» (2018 թ.) ժապավենը: Մարտ ամսին թողարկված կինոնկարն արդեն ավելի քան 475 մլն դոլար Է հավաքել ամբողջ աշխարհի վարձույթում: Հաշվի առնելով այս ցուցանիշը՝ ամերիկացու բոլոր ֆիլմերի ընդհանուր դրամարկղային մուտքերը կազմել են 10,4 մլրդ դոլար:

Ռեժիսորի՝ առեւտրային առումով ամենահաջողակ ժապավենը համարվում Է «Յուրայի ժամանակաշրջանի բնայգին» (1993 թ.) ֆիլմը, որը հավաքել Է 983,8 մլն դոլար: Դրան հաջորդում են «Ինդիանա Ջոնսը եւ Բյուրեղապակե գանգի թագավորությունը» (2008 թ.) եւ «Այլմոլորակայինը» (1982 թ.) կինոնկարները, որոնք համապատասխանաբար վաստակել են 786,6 մլն դոլար եւ 717 մլն դոլար:

Պորտալը նշում Է, որ Սփիլբերգի առաջատարությանը դեռ երկար ժամանակ ոչինչ չի սպառնա, քանի որ նա ավելի քան 3 մլրդ դոլարով առաջ Է անցել երկրորդ տեղում ընթացող Փիթեր Ջեկսոնից, որի ժողովրդականություն վայելող «Մատանիների տիրակալը» եւ «Հոբբիթ» եռերգությունները 6,5 մլրդ դոլար են հավաքել ամբողջ աշխարհում: Առեւտրային առումով ամենահաջողակ ռեժիսորների հնգյակում նաեւ տեղ են գտել Մայքլ Բեյը (ընդհանուր դրամամուտքերը՝ 6,4 մլրդ դոլար), Ջեյմս Քեմերոնը (6,14 մլրդ դոլար) եւ Դեւիդ Յեյթսը (5,38 մլրդ դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am