Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սկրիպալները թունավորվել են հեղուկով. Sky News

Սկրիպալները թունավորվել են հեղուկով. Sky News

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն նյութը, որն օգտագործել են Պետական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին եւ նրա դուստր Յուլյային թունավորելիս, տեղ Է հասցվել «հեղուկ տեսքով»: Ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, ապրիլի 17-ին այս մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Mail on Sunday-ն գրել Է, որ Սկրիպալների վրա գրոհի համար դոնդողանման նյութ Է օգտագործվել: Մարտի 4-ին Պետական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում օրհասական վիճակում հոսպիտալացվել են անհայտ նյութի ներգործությունից հետո:

Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում հայտարարել Է, որ նրանք թունավորվել են «Նովիչոկ» տիպի նյարդակաթվածահարական նյութով, որը մշակվել Է Ռուսաստանում: Մոսկվայում վճռականորեն մերժել են այդ մեղադրանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]