Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին Հայաստանն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ. Շարմազանով

Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին Հայաստանն ունեցել է բազմաթիվ 
ձեռքբերումներ. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ինչպես նաեւ կոալիցիոն գործընկերը լիովին վստահում են իրենց առաջնորդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 17-ին Ազգային ժողովում մեկնարկած հատուկ նիստի շրջանակում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 «Այսօր, իսկապես, հիշարժան  օր է, քանի որ  մենք՝ որպես խորհրադարանական հանրապետության ներկայացուցիչներ, Ազգային ժողովում ընտրում ենք  խորհրդարանական հանրապետության առաջին  վարչապետին: Այսօր մենք ոչ թե պետք է իրականացնենք նոր ընտրություն, այլ ընդամենը արձանագրենք այն իրողությունը, որն արձանագրվել էր դեռեւս մեկ տարի առաջ հանրության կողմից տրված քվեով»,-նշեց նա:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին Հայաստանն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ եւ, իհարկե, թերություններ, սակայն  նրա կարծիքով՝ անհամեմատելի է 2008-ի եւ 2018-ի Հայաստանը:

«Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ զարգացում է ապրել մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության առումով, եւ պատահական չէ, որ միջազգային կառույցները բարձր են գնահատում այն  ժողովրդավարական բարեփոխումները, որոնք Սերժ Սարգսյանի  գլխավորությամբ են իրականացվել Հայաստանում: Այս տարիներին նա իրականացրել է նախաձեռնող արտաքին քաղաքականություն, եւ ՀՀ-ն դարձել է տարածաշրջանային գործոն, շուրջ մեկ տասնյակ պետություններ ճանաչել են Ցեղասպանությունը: Մենք դարձանք ԵԱՏՄ անդամ, ինչը ավելի լավ զարգացման հնարավորություն տվեց Հայաստանի տնտեսությանը, եւ դրա ապացույցն այն տնտեսական աճն է, որն ապահովել է  Հայաստանը»,-ասաց ԱԺ փոխնախագահը՝ հիշեցնելով նաեւ նախորդ տարվա նոյեմբերին Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը, որն, ըստ նրա,   մատնանշում է այն փաստը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միտված է եղել ոչ թե Արեւմուտքին, Հարավին կամ Հյուսիսին, այլ ազգային պետական շահին:

Ապրիլի 17-ին մեկնարկեց Ազգային ժողովի հատուկ նիստըորի շրջանակում քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցըՀայաստանի Հանրապետական կուսակցությունը և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն առաջադրել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]