1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոստիկանները փորձում են վերականգնել Հաղթանակ կամրջի և կենտրոնի մի շարք փողոցների երթևեկությունը

Ոստիկանները փորձում են վերականգնել Հաղթանակ կամրջի և կենտրոնի մի շարք 
փողոցների երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաղթանակի կամրջի վրա լարված իրավիճակ է: Ոստիկանները փորձում են ցուցարարներին ուղղորդել դեպի մայթեզր և վերականգնել ընդհատված երթևեկությունը: Ոստիկանները պատ են կազմել փողոցի ու մայթեզրի միջև և բոլորին խնդրում են դուրս գալ երթևեկելի հատվածից: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` ոստիկանները բացում են նաև Խորենացի-Վազգեն Սարգսյան, Խորենացի-Մաշտոց, Ամիրյան-Մաշտոց հատվածների երթևեկությունը: Կան նաև բերման ենթարկվողներ:

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը ժամի 12:30-ի սահմաններում Ֆրանսիայի հրապարակից Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով շարժվեց  Հանրապետության հրապարակ, որտեղից էլ Վազգեն Սարգսյան փողոց, ուր տեղակայված են Գլխավոր դատախազության ու մի քանի նախարարությունների շենքերը: Դատախազության մոտ հավաքի մասնակիցներն իջեցրին ավտոմեքենաների անվադողները:

Ընդհանուր երթից որոշ քաղաքացիներ շեղվեցին ու վազեցին տարբեր ուղղություններով, նստարաններ ու աղբամաններ տեղափոխեցին փողոցների երթևեկելի հատվածներ: Այնուհետև ցուցարարները շարժվեցին Պետեկամուտների կոմիտեի, Կենտրոնական բանկի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մոտ, որտեղ խմբերով սկսեցին շրջափակել մուտքերը:

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարեց, որ պետք է գործողություններ կատարեն կառավարական շենքերի բնականոն աշխատանքը կաթվածահար անելու ուղղությամբ:

Հավաքի մասնակիցներից մի քանիսն էլ ԱԳ, ԿԳ, Սփյուռքի նախարարությունների շենքերի մոտ էին հավաքվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]