Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Գիտնականները պարզել են, որ շիկահեր կանայք կրկնակի ավելի շատ են, քան շիկահեր տղամարդիկ


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպացիների եւ նրանց սերունդների շրջանում բնական շիկահեր լինելու շանսը կրկնակի մեծ Է, քան շիկահեր տղամարդկանց շրջանում: Այս եզրակացությանն են հանգել եվրոպացիների եւ նրանց սերունդների շրջանում պիգմենտացիայի գենետիկական առանձնահատկությունների՝ պատմության մեջ ամենախոշոր հետազոտության մասնակիցները, որն ընդհանրացրել Է գրեթե 300 հազար մարդու տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հետազոտության ընթացքում հայտնաբերվել Է 124 գեն, որոնք ազդում են մարդու մազերի գույնի վրա: Այդ ուսումնասիրության հեղինակներն իրենց հաշվետվության մեջ խոստովանում են, որ չեն կարողացել պարզել, թե ինչու են շիկահեր կանայք ավելի շատ, քան տղամարդիկ: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Genetics հանդեսում: Նախորդ նմանօրինակ ուսումնասիրությունները հանգեցրել են միայն տասնյակից փոքր-ինչ ավելի գեների բացահայտման, որոնք պատասխանատու են մազերի գույնի համար:

Այդ ուսումնասիրության տվյալները տրամադրվել Էին UK Biobank կենսաբանական նյութերի բրիտանական պահոցի, ԴՆԹ-ի ուսումնասիրություններով զբաղվող 23andMe ամերիկյան ընկերության, ինչպես նաեւ Visible Trait Genetics միջազգային կոնսորցիումի եւ Նիդեռլանդներում, Ավստրալիայում ու Իտալիայում նրա գործընկերների կողմից: Գիտնականները եվրոպացիներին են ընտրել այն պատճառով, որ նրանց մազերի գույնի բազմազանությունն ավելի մեծ Է: Նրանք հայտնաբերել են, որ եվրոպացի տղամարդկանց շրջանում սեւահերները եռակի ավելի շատ են, քան կանանց շրջանում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ