Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հուլիս

Բաթումում կանցկացվի զբոսաշրջության «Expo Batumi Travel 2018» միջազգային ցուցահանդեսը


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Բաթում (Աջարիա) սեւծովյան առողջարանային քաղաքում մայիսի 11-13-ին կանցկացվի զբոսաշրջության եւ հյուրանոցային կահավորման «Expo Batumi Travel 2018» միջազգային 11-րդ ցուցահանդեսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է միջոցառման կազմակերպիչների կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ցուցահանդեսը խոստանում Է լինել ընդգրկուն, դրան ամեն տարի մասնակցում են տասնյակ երկրներ: «Expo Batumi Travel 2018»-ին կմասնակցեն ընկերություններ, որոնք աշխատում են զբոսաշրջության, հյուրանոցային կահավորման, ռեստորանների եւ դեկորացիաների ոլորտներում: Այս տարի ցուցահանդեսում կարելի կլինի ծանոթանալ այնպիսի երկրների ընկերությունների արտադրանքին ու գործունեությանը, ինչպիսիք են՝ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Լիտվան, Լեհաստանը, Բելառուսը, Գերմանիան եւ ուրիշներ: Ցուցահանդեսի շրջանակներում միջոցառման մասնակիցների համար կանցկացվեն գովազգային եւ տեղեկատվական տուրեր, շնորհանդեսներ եւ լրագրողների հետ հանդիպումներ, հաղորդել Է Sputnik-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ