Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Սերժ Սարգսյանը խոստանում է մտածել զանգվածային ընտրակաշառք բաժանելու մասին միֆը հօդս ցնդեցնող մեխանիզմ


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԵՐԵՎԱՆ: Հայաստանի կառավարության գործունեության բաղկացուցիչ մասն է լինելու մտածել մեխանիզմ, որը հնարավորություն կտա հօդս ցնդեցնել այն միֆը, որ ընտրությունների ժամանակ բոլորը համատարած քվեարկության են գնում կաշառք վերցնելով: Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին:

Սերժ Սարգսյանը չհամաձայնեց Զեյնալյանի դիտարկման հետ, թե Հայաստանում ընտրություններն անցել են համատարած ընտրակաշառք բաժանելու պայմաններում: «Ես համաձայն չեմ ձեզ հետ, որ Հայաստանում ընտրություններն անցկացվել են համատարած ընտրաձայներ գնելու պայմաններում: Որովհետև, և իմ կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, և ձերը: Օբյեկտիվությունը միջազգային կառույցների զեկույցներն են ու վերլուծությունները: Իսկ ինչպես հիշում եք՝ եզրակացությունը միանշանակ է, որ ընտրությունների արդյունքները Հայաստանի ժողովրդի կամքի  արտահայտությունն էր: Եթե համատարած կաշառք բաժանվեր, ես կարծում եմ ժամանակակից պայմաններում մեր քաղաքացիական հասարակության, ընդդիմության ներկայացուցիչները բազմաթիվ տեսագրություններով հեղեղած կլինեին համացանցը և դիտորդական առաքելություն իրականացնողներին: Ես չեմ բացառում, որ կարող են լինել դեպքեր, երբ բարեգործության անվան տալ նման դեպքեր եղած լինեն, սակայն դրանք այն դեպքերը չեն, որ կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետի թեկնածուն:

Նա հավելեց, որ շատ լավ հիշում է, որ նախորդ ընտրություններից հետո ընդդիմությունը հաղթողներին մեղադրում էր կեղծ քվեարկությունների, լցոնումների,
Հայաստանում չբնակվող անձանց և մահացածների կողմից քվեարկություն կազմակերպելու մեջ: «Մենք գտանք տեխնիկական միջոցներ, որպեսզի այդ առասպելները հօդս ցնդեցնենք, և կարծում եմ, որ այս անգամ դրա մասին ոչինչ չկա: Ես խոստանում եմ, որ կառավարության գործունեության բաղկացուցիչ մասն է լինելու մտածել մեխանիզմ, որը հնարավորություն տա հօդս ցնդեցնել այն միֆը, որ համատարած բոլորը քվեարկության են գնացել միայն կաշառք ստանալով»,- ասաց նա:

Եզրափակելով խոսքը՝ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ արդյունքների  վերաբերյալ որոշիչ պետք է լինի միջազգային հանրության կարծիքը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ