Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

Շվեյցարիայի թանգարանը կցուցադրի մեգալոդոնի՝ գոյություն ունեցող կմախքներից ամենաամբողջականը


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցյուրիխի կանտոնի Աատալ քաղաքի (Շվեյցարիա) Դինոզավրների թանգարանում բացվում Է «Նախապատմական ժամանակների շնաձկները» ցուցահանդեսը: Ինչպես հայտնել Է Lucerne Zeitung թերթը, ցուցադրանքում ներկայացված Է մեգալոդոնի՝ միոցենի եւ պլիոցենի դարաշրջանի բնաջնջված վիթխարի շնաձկան՝ աշխարհում գոյություն ունեցող բոլոր կմախքներից ամենաամբողջականը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թանգարանի հիմնադիր եւ տնօրեն Հանս Յակոբ Զիբերի խոսքով՝ շնաձկների բրածո մնացորդները շատ հազվադեպ են հանդիպում:

Շուրջ 4,5 մետր երկարությամբ մեգալոդոնի կմախքի հատվածը հատուկ Շվեյցարիա բերվել Պերուից եւ իսկական սենսացիա Է: «Մենք ցանկանում Էինք կազմակերպել լավագույն ցուցահանդեսը բրածո շնաձկների մասին, եւ ես կարծում եմ՝ դա մեզ հաջողվել Է»,- նշել Է նա: Մեգալոդոնը, որը բնաջնջվել Է շուրջ 2 միլիոն տարի առաջ, համարվում Է խոշորագույն շնաձուկը, որը երբեւԷ բնակվել Է համաշխարհային օվկիանոսում: Նա հասնում Է 15- 18 մետր երկարության, իսկ նրա երախում կարող տեղավորվել "Smart" դասի ավտոմոբիլ: Արդի բնության մեջ գոյություն ունեցող ամենախոշոր ծովային բնակիչները՝ սպիտակ շնաձկները հասնում են 6 – 8 մետր երկարության, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ