Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄԷ-ի չորս հազարից ավելի քաղաքացիներ տիեզերագնաց դառնալու հայտ են ներկայացրել

ԱՄԷ-ի չորս հազարից ավելի քաղաքացիներ տիեզերագնաց դառնալու հայտ են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ավելի քան չորս հազար քաղաքացիներ ցանկություն են հայտնել դառնալու երկրի առաջին տիեզերագնացները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է National հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄԷ-ի Mohammed bin Rashid Space Centre տիեզերական կենտրոնը:

Տիեզերագնացների ընտրության ծրագիրը գործարկել են անցյալ տարվա դեկտեմբերին: Հայտերի ընդունումն ավարտվել Է անցյալ ամսվա վերջին: Ընդամենը տրվել Է 4022 հայտ 17-ից մինչեւ 67 տարեկան քաղաքացիներից, որոնք ներկայացնում են գործունեության 38 տարբեր ոլորտներ: Ըստ որում յուրաքանչյուր երրորդ հայտատուն կին Է, նշել են կենտրոնում:

Հատուկ կոմիտեն կկազմի պոտենցիալ տիեզերագնացների համառոտ ցուցակ, ինչից հետո կսկսվի ընտրության հաջորդ փուլը, երբ կանցկացվեն զրույց, բժշկական եւ հոգեբանական թեստավորումներ: Արդյունքում կընտրեն չորս թեկնածուների, որոնք այս տարվա վերջին պետք Է պաշտոնապես դառնան տիզերագնացներ, իսկ այնուհետեւ հաջորդ տարի սկսեն պատրաստությունը: Այն կտեւի երկու տարի: Սպասվում Է, որ ԱՄԷ-ից առաջին տիեզերագնացը տիեզերք կթռչի 2021 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]