1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պուտինը Մերկելին հայտարարել Է, որ Սիրիայի դեմ ագրեսիայի ակտ Է կատարվել

Պուտինը Մերկելին հայտարարել Է, որ Սիրիայի դեմ ագրեսիայի ակտ Է կատարվել

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել Է, որ մի խումբ արեւմտյան երկրների գործողությունները, որոնք ագրեսիայի ակտ են կատարել Սիրիայի դեմ, կոպտորեն խախտել են միջազգային իրավունքի նորմերը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ռուսաստանի նախագահը վերստին ընդգծեց, որ մի խումբ արեւմտյան երկրների գործողությունները, որոնք ագրեսիայի ակտ են կատարել Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ, կոպտորեն խախտել են միջազգային իրավունքի նորմերը, ներառյալ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, եւ Էական վնաս պատճառել սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթացին»,-նշել են Կրեմլում:

Պուտինը եւ Մերկելը կարեւորել են Քիական զենքի արգելման կազմակերպության՝ Սիրիայում գտնվող առաքելության կողմից մանրակրկիտ ու անաչառ հետաքննության անցկացումը: «Երկուստեք պատրաստակամություն Է հայտնվել՝ օժանդակելու սիրիական դոսյեի շուրջ քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերսկսմանը, այդ թվում՝ Ժնեւի եւ Աստանայի հարթակներում»,-ընդգծել են Կրեմլում: Նաեւ կարծիքներ են փոխանակվել «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործման հետ կապված հարցերի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]