Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը Հայաստանում կանցկացվի «Ժառանգություն սերունդների համար» խորագրի ներքո

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը Հայաստանում կանցկացվի 
«Ժառանգություն սերունդների համար» խորագրի ներքո

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է ապրիլի 18-ին, ՀՀ մշակույթի նախարարությունը տարբեր գերատեսչությունների, կազմակերպությունների հետ Հայաստանում և Արցախում հետաքրքիր միջոցառումներ կանցկացնի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ապրիլի 18-25-ը կանցկացվեն կրթադաստիարակչական ծրագրեր, ճանաչողական այցեր, հուշարձանների մաքրման և բարեկարգման աշխատանքներ։

Բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներից են ապրիլի 18-ին «Զվարթնոցում» Նիկողայոս Մառին նվիրված բաց դասը, նոր ցուցահանդեսի բացումը։ Նույն օրը այլ ցուցահանդեսներ կբացվեն «Էրեբունի» թանգարանում, Պերճ Պռոշյանի՝ Աշտարակի տուն-թանգարանում, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում, Օրբելի եղբայրների ծաղկաձորյան տուն-թանգարանում, Գյումրիի՝ Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահում և այլն։

Ապրիլի 18-ին կմաքրվեն և կբարեկարգվեն Գավառ, Մարտունի քաղաքների պատմամշակութային հուշարձանները, ապրիլի 19-ին Գոշավանքի շրջակայքը:

Ապրիլի 25-ին սահմանափակ կարողություններով երեխաների համար կկազմակերպվի այցելություն Դադիվանք։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Տարբեր երկրներում այդ օրն իրականացվող միջոցառումների նպատակը ևս մեկ անգամ հասարակությանը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության մասին հիշեցնելն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]