Գյումրիում «Ուազ» է շրջվել
14:31, 17 Ապրիլ 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի քաղաքի Շիրակացի և Մնջոյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes VITO» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ղ., ծնված՝ 1955 թ.) բախվել է կայանած «Ուազ» մակնիշի (վարորդը՝ Ս. Ա., ծնված՝ 2001 թ.) ավտոմեքենային: Բախման հետևանքով «Ուազ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Շտապօգնության աշխատակիցները վարորդներին և «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ին (ծնված՝ 1999 թ.) տեղում ցուցաբերել են բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում