Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանի կողմնակիցներն իջեցնում են պետական կառույցների մոտ կայանած մեքենաների անվադողերը, երթը շարունակվում է

Փաշինյանի կողմնակիցներն իջեցնում են պետական կառույցների մոտ կայանած 
մեքենաների անվադողերը, երթը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, որոնք Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների հատվածում են՝ խմբվելով ՀՀ գլխավոր դատախազության, Պետեկամուտների կոմիտեի, մի քանի նախարարությունների շենքի մոտ: Նրանք մտադիր են այդ կառույցների մոտ մնալ այնքան ժամանակ մինչ դռները կբացվեն և մարդիկ կփորձեն դուրս գալ այնտեղից, որպեսզի խոչընդոտեն ելումուտը կամ ներխուժեն շենքերի ներս:

Հավաքի մասնակիցներն իջեցնում են Պետեկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության մոտ կայանած ծառայողական մեքենաների անվադողերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանը նրանց կոչ է անում շրջափակել գերատեսչություններն ու նստացույց անել, չթողնել մուտքն ու ելքը: Ապրիլի 17-ի 13:40-ի դրությամբ՝ Նիկոլ Փաշինյանը մի խումբ մարդկանց հետ նստած էր Կենտրոնական բանկի մուտքի դիմաց:

Նա հայտարարեց, որ երեկոյան պատրաստվում են հավաքվել Հանրապետության հրապարակում:

Ինչպես արդեն ավելի վաղ հայտարարվել է, ՀՀ ոստիկանությունը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով 16.04.2018թ. որոշում է կայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքը դադարեցնելու մասին: Օրենքի պահանջով այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցների կողմից Նիկոլ Փաշինյանը տեղեկացվել է հիշյալ որոշման մասին: «Հավաքի կազմակերպիչը անտեսել է նշված որոշման պահանջները, չի կատարել օրենքով հավաքի կազմակերպչի իր պարտականությունները, այլ կրկին կոչ է արել շարունակել հավաքը, իրականացնել այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը խոչընդոտող, հասարակական կարգը խախտող գործողություններ: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը նման իրավիճակում ոստիկանությանը լիազորում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքըՀՀ ոստիկանությունը պատրաստ է իրականացնելու իր պարտականությունը, որը կարող է կատարվել ցանկացած անհրաժեշտ պահի, որով պայմանավորված՝ կոչ ենք անում հավաքի մասնակիցներին զերծ մնալ անօրինական գործողություններից՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար»,-նշել են ոստիկանությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]