1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երգչուհի Քերի Անդերվուդը լուրջ վնասվածքից հետո առաջին անգամ հայտնվել Է հանրության առջեւ

Երգչուհի Քերի Անդերվուդը լուրջ վնասվածքից հետո առաջին անգամ հայտնվել Է հանրության առջեւ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանթրի երգչուհի Քերի Անդերվուդն անցյալ տարի ստացած վնասվածքից հետո առաջին անգամ հանրության առջեւ հայտնվել Է Լաս-Վեգասում Քանթրի-երաժշտության ակադեմիայի պարգեւների հանձնման 53-րդ արարողությանը: Նա կատարել Է իր նոր հիթը՝ Cry Pretty-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2017 թվականի նոյեմբերին երգչուհին ընկել Էր Նեշվիլի (Թեննեսիի նահանգ) իր տան աստիճաններից, կոտրել դաստակը եւ վնասել դեմքը: «Կա Էլի ինչ-որ բան, ինչի մասին ես պատրաստ չԷի պատմել, քանի որ մինչ այժմ ես վերապրում եմ դա եւ դեռ չգիտեմ, թե ինչով բանը կավարտվի,- հունվար ամսին հայտնել Էր նա սոցցանցի իր Էջում՝ դիմելով երկրպագուներին:-Բացի դաստակի վնասվածքից, ես ստացել եմ դեմքի վնասվածքներ:

Ձեզ ազատում եմ տհաճ զգացողություններ առաջացնող մանրամասնություններից, բայց երբ վիրահատարանից դուրս եկա վնասվածք ստանալու երեկոյան, դոկտորը Մայքլին (ամուսնուն) հայտնեց, որ 40-ից մինչեւ 50 կար Է դրել»: «Երբ ես պատրաստ լինեմ կրկին կանգնելու հեռուստախցիկների առջեւ, ես ցանկանում եմ, որ դուք բոլորդ հասկանաք, թե ինչու ես, հնարավոր Է, այն տեսքը չունենամ, ինչ առաջ Էր»,-հավելել Է նա: Երգչուհու խոսքով՝ ինքը ձեռքերի վնասվածքը բուժել Է «գրեթե 90 տոկոսով, եւ բժիշկներն ասում են, որ եւս 10 տոկոսով ձեռքը կվերականգնվի ժամանակի ընթացքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]