Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԵՐԿՕՍՈւՐ-ն սպասում Է փոխգործակցության առաջարկությանը ԵԱՏՄ-ի պատասխանին

ՄԵՐԿՕՍՈւՐ-ն սպասում Է փոխգործակցության առաջարկությանը ԵԱՏՄ-ի պատասխանին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Ամերիկայի երկրների շուկան՝ ՄԵՐԿՕՍՈւՐ-ը, փոխգործակցության վերաբերյալ առաջարկություն Է ներկայացրել ԵԱՏՄ-ի երկրների իշխանություններին եւ սպասում Է պատասխանին. վերջնական նպատակն Է՝ հասնել երկու տնտեսական միությունների միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնության: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ՌԴ-ում Արգենտինայի դեսպան Ռիկարդո Էռնեստո Լագորիոն հայտարարել Է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

«ՄԵՐԿՕՍՈւՐ-ը ներկայացրել Է փոխըմբռնման հուշագրի սեւագիր տարբերակը եւ սպասում Է պատասխանի: Մենք ցանկանում ենք առաջընթացի հասնել ոչ միայն այդ փաստաթղթի ստորագրման կապակցությամբ, այլեւ, վերջին հաշվով, ՄԵՐԿՕՍՈւՐ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքնման ուղղությամբ»,-ասել Է դեսպանը: «Դրանք երկու շատ կարեւոր տնտեսական տարածքներ են, եւ մենք ցանկանում են շարժվել առաջ:

Այժմ մենք առաջին փուլում ենք եւ սպասում ենք, որ ԵԱՏՄ-ի երկրների իշխանությունները պատասխանեն առաջարկությանը: Սկզբում հարկավոր Է պարզություն մտցնել հուշագրի հարցում, իսկ հետո անցնել ազատ առեւտրի մասին համաձայնագրին»,-հավելել Է Էռնեստո Լագորիոն: ՄԵՐԿՕՍՈւՐ-ը Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկան Է, որը միավորում Է Արգենտինան, Ուրուգվայը, Պարագվայը եւ Բրազիլիան: Նրանց բաժին Է ընկնում 250 մլն մարդ եւ մայրցամաքի միագումար ՀՆԱ-ի ավելի քան 75 տոկոսը: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]