Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ես նման հանրապետական չեմ տեսել». Արմեն Աշոտյանը՝ Ազգային ժողովում գիշերելու վերաբերյալ լուրերի մասին    

«Ես նման հանրապետական չեմ տեսել». Արմեն Աշոտյանը՝ Ազգային ժողովում գիշերելու վերաբերյալ լուրերի մասին

 

 

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը բացառում է այն, որ այսօրվա իրադարձությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների շարունակությունն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նա այս մասին ասաց Ազգային ժողովի հատուկ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ, որ այս մի քանի օրերի գործողությունների մասնակիցները ժամանակին տարբեր քաղաքական ուժերին ձայն տված քաղաքացիներն են»,-ասաց Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ ՀՀ քաղաքացիների համար ամենակարևորը համերաշխություն պահպանելն է երկրի ներսում:

 Հարցին, թե ինչ կմաղթի նոր վարչապետին, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Չեմ սիրում մաղթել, մինչեւ իրադարձությունը տեղի չունենա: Ժամանակից շուտ չեմ շնորհավորում»:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ականները գիշերել են Ազգային ժողովում, պատգամավորն ասաց, որ նման հանրապետականի չի տեսել: «Ես  Ազգային ժողով  ժամանել  եմ սովորականի պես, նորմալ»,- եզրափակեց նա:

Ապրիլի 17-ին՝ ժամը 12-ինմեկնարկեց Ազգային ժողովի հատուկ նիստըորի շրջանակում քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցըՀայաստանի Հանրապետական կուսակցությունը և կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն առաջադրել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]